Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնություն՝ Երեւանում

Սպորտ
sport-ymbshamart-xul

Հոկտեմբերի 3-8-ը Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի պալատում տեղի կունենա խուլերի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին: Նշենք, որ երեք տարի առաջ Երեւանում անցկացվել է խուլերի հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: