Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը՝ անհնազանդության երթ. մարտավարությունը գաղտնի է պահվում (տեսանյութ)

Հասարակություն
durs

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը վաղը Երևանում կանցկացնի անհնազանդության երթ։ Նախաձեռնության անդամներն այս քայլը հիմնավորում են նրանով, որ իշխանություններն առայժմ անկատար են թողնում իրենց հիմնական պահանջներից մեկը։ Հարյուրավոր վարորդներ այսօր վարչական դատարաններում բողոքարկում են իրենց նկատմամբ արձանագրված անհիմն խախտումները, և ԴԱՀԿ-ի կողմից կալանքի որոշումները։ Այս իրավիճակի հիմնական մեղավորն ըստ նախաձեռնության Ազգային ժողովն է, որը լայն լիազորություններ է տվել ԴԱՀԿ ծառայությանը։ «Իհարկե, իշխանությունները որոշակիորեն թեթևացրել են վարորդների նկատմամբ կիրառվող տուժ-տուգանքների սահմանաչափը, սակայն մեր հիմնական պահանջը՝ է հայտարարել համաներում նախկինում արձանագրված խախտումների նկատմամբ, դեռևս չի իրագործվել»,- այսօր հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։ Անհնազանդության երթը կմեկնարկի վաղը ժամը 11։00-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնի մոտից, իսկ թե ինչ ուղղությամբ կընթանա ավտոերթը և որ պետական կառույցների մոտ կհանգրվանի՝ գաղտնի է պահվում։