Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Սարոյանն առաջարկեց տղամարդավարի քվեարկել. չստացվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
1ac089c2c918eb753e9658a53ba0ab64

Այսօր ԱԺ-ում ոչ իշխանական ուժերը բարձրաձայնեցին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների ու դրա վերաբերյալ երեկ հրավիրված արտահերթ նիստի տապալման մասին: ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վրդովված հայտարարեց. «Եկեք մի անգամ էլ չքննարկենք ու ժողովրդի սրտով լինի, մարդիկ գնան հանգիստ աշխատեն: Սաղիս մտքին կա, որ ժողովրդի սրտով լինի, տղամարդավարի եկեք քվեարկենք, ու էլ ոչ մի խորհրդակցություն չլինի»: Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր ժամը 13:30 խմբակցությունների հետ հանդիպում է անցկացվելու: Այս պահին ԱԺ աշխատանքներն ընդհատվեցին՝ տեխնիկական խոտանի պատճառով. պատգամավորները չէին կարողանում քվեարկություն իրականացնել: Նրանք անորոշ ժամանակով լքեցին դահլիճը: