Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում». ակցիա` ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
shant

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա մյուս ընկերների այսօրվա բողոքի ակցիան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ սկսվեց ՀՀ օրհներգով։ Հավաքի մասնակիցները նախ հերթով թվարկեցին բոլոր քաղբանտարկյալների անունները եւ հետո սկսեցին վանկարկել «Ազատոթյուն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերին ունեն պաստառներ, որոնց վրա գրված են՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»,«Ազատ-անկախ Հայաստան»։ Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանն ու իր ընկերներն անազատության մեջ են հայտնվել միայն իրենց քաղաքական հայացքների համար. «Մենք այսօր ապրում ենք «Հայաստան» քրեակատարողական հիմնարկում»։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը դեռ ԱՄՆ-ում է կանխորոշել այս գործի ելքը՝ նշելով, որ նրանք հանցագործներ են, մինչդեռ գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ դեռ չկա դատարանի վճիռ։