Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում վաղը կարճատև անձրև է սպասվում. չմոռանաք վերցնել հովանոցը

Կարևոր լուրեր Հասարակություն
եղանակ

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 3-4-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին վայրերում` մառախուղ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի հավանականություն, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն