Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի առևտրականները բողոքի ակցիան շարունակելու են վաղը՝ հոկտեմբերի 1-ին (տեսանյութ)

Հասարակություն
1412068623_boxoq

Այսօր վաղ առավոտից Գյումրու Շահումյան փողոցի շուկաների և խանութների առևտրականները հայտարարել են գործադուլ և փակել երթևեկության համար նախատեսված ճանապարհները: Պատճառը Շրջանառության հարկի մասին նոր օրենքն է, որը կիրառության մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Առևտրականների հետ խոսելու համար տարածք ժամանած փոխմարզպետ Հարություն Արշակյանը լսել է նրանց ու խոստացել բողոքը հասցնել հասցեատիրոջը: Առևտրականները նշել են, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիաներն ու վաղը` հոկտեմբերի 1-ին` ժամը 10-ին, կրկին նույն վայրում շարունակելու են այն։