Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տնտեսական աճը ԱՄՀ-ի սպասելիքները չի արդարացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
նկար1

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Մարկ Հորթոնը չի ակնկալում աշխատանքի ձեւի կտրուկ փոփոխություն։ «Կպահպանվեն բարի դրացիական հարաբերությունները, ինչպիսիք եղել են վերջին 20 տարիների ընթացքում՝ քաղաքական եւ տնտեսական փոփոխությունների տարբեր շրջափուլերում։ Սպասվում են որոշ կարեւոր դրական ֆինանսական հոսքեր, ակնկալվում է, որ Հայաստանը ստանալու է մաքսային միջոցների ընդհանուր պաշարի մոտ 1 տոկոսը կամ ավելին»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց հիմնադրամի տնօրենը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ՄՄ անդամ այլ պետությունների հետ ունեցել են ծրագրեր եւ նորմալ աշխատել են։ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Մարկ Հորթոնն այսօր միաժամանակ նշեց, որ ՀՀ տնտեսական աճը ԱՄՀ ակնկալածից ցածր է, իրենք ավելին էին ակնկալում։ Նրանք նախատեսում են, որ կառավարությունը կթերակատարի բյուջեով նախատեսված ծախսերը, քանի որ դա տնտեսական աճի ցուցանիշի վրա է բացասական ազդեցություն թողնում։ Ի դեպ, ԱՄՀ-ն պատրաստվում է երկրորդ տրանշը տրամադրել Հայաստանին։ Առաջին տրանշը կազմել է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար։Սակայն ոչ կառուցվածքային բարեփոխումները կառավարության փոփոխության արդյունքում ձգձգվել են։