Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն մեկ տարի է տվել Սուրիկ Խաչատրյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
MZPpbofq9dc

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը տեսականորեն չի բացառում, որ եռյակը կարող է իշխանափոխություն պահանջել. «Որեւէ մեկը դժվար թե հավատա, որ այսօրվա օրինակի համար խորհրդարանն արտահայտում է հասարակության տարբեր շերտերի կարծիքը կամ դասավորվածությունը»։ Առայժմ, ըստ նրա, եռյակը չի քննարկել իշխանափոխությունը միասնական օրակարգ սարքելու հարցը, սակայն ակնհայտ է, որ հասարակության եւ իշխանության միջեւ խորը անջրպետ է հասունանում. «Նման դեպքերում հասունանում է արմատական լուծումների խնդիր, շատ լուրջ լուծումների խնդիր»: Արմատական լուծումներ ասելով պարոն Մարգարյանը շատ բան նկատի ունի, կարող է նաեւ չկոնկրետացնել. «Արմատականը եւ արտահերթ ընտրություններ է ենթադրում եւ լուրջ օրենսդրական կառուցվածքային փոփոխություններ է ենթադրում»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ իշխանափոխության մասին խոսող եռյակն իրականում նախընտրական արշավի մեջ է։ Բայց իշխանափոխության մասին թող մոռանան. «Չկա դրա անհրաժեշտությունը, չկա դրա կարիքը»։ Պատգամավորը չի ընդունում գործընկեր Ստեփան Մարգարյանի կարծիքն այն մասին, որ խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ուժերի իրական դասավորությունը. «Ի՞նչ է՝ Ստեփան Մարգարյա՞նը պետք է որոշի, թե Հանրապետականը հեղինակություն վայելում է, թե չի վայելում»։ Վահրամ Բաղդասարյանն ընդունում է՝  հանրապետականի հանդեպ կա դժգոհություն, բայց իրենք քննարկում են այդ դժգոհությունը, բարձրաձայնում են, դարձնում օրակարգ, եռյակը չէ, որ պետք է իրենց ասի այդ մասին։ Բայց Հանրապետականն է ժողովրդին ստիպում փողոց դուրս գալ, երբ մարզպետ է նշանակում բազմաթիվ հանցագործությունների մեջ ներքաշված Սուրիկ Խաչատրյանին։ Դա պարոն Բաղդասարյանին էլ է մտահոգել. «Ցանկացած նշանակում, առավելեւս խմբակցության ղեկավարին իրոք մտահոգում է, երբ որ կսկսի աշխատել, մեկ տարի հետո կանդրադառնանք»։