Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ 22 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Սպորտ

Լիոնում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը նժույգների վրա ունեցած մրցելույթից հետո նվաճել է արծաթե մեդալ: Վերջին 22 տարիների ընթացքում սա հայ մարմնամարզիկների առաջին հաջողությունն էր միջազգային ասպարեզներում. այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը. «Վաղուց մենք նման հաջողության չէինք հասել եւ մեդալ նվաճեցինք միջազգային չափանիշների նոր գործինքներ ստանալուց հետո, որոնց մեր մարզադպրոցում են հայտնվել վերջերս»:

Ալբերտ Ազարյանը տեղեկացրեց, որ մեր մարմնամարզիկները հաջող են հանդես եկել մոտ 10 օր առաջ Պարսկաստանում կայացած աշխարհի առաջնությունում.«Այնտեղ ունեինք 2 մասնակից՝ Ստեփանյան Վահանը եւ Մերդինյան Հարությունը: Վահանը նվաճեց 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ, իսկ Հարություն Մերդինյանը նժույգների վրա դարձավ հաղթող: Վահան Ստեփանյանին Լիոն ուղարկել չկարողացանք, քանի որ զինծառայող է, եւ չհաջողվեց ազատել ծառայությունից»: