Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՔԾ-ն ցինիկ որոշում է կայացրել». Լրագրողները նոր հայտարարություն կանեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
31.03.18

Սա ՀՔԾ-ի հերթական խայտառակ որոշումն է. «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Ա1+»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքին ընթացք չտալու փաստին։ Պարոն Մելիքյանը վստահ է՝ գործով փաստերը ակնհայտ էին, սակայն ՀՔԾ-ն դա հաշվի չառավ. «Այսպիսի ցինիկ որոշումները միայն պատվազրկում են մեր հասարակությանը։ Կարծում եմ՝ դրա դեմը պետք է առնել»։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը վստահ է՝ այս գործով պետք է հետաքրքրված լինի նաեւ երկրի վերնախավը, որը մինչեւ հիմա աչք է փակել լրագրողների նկատմամբ ճնշումների եւ բռնությունների վրա։ Պարոն Մելիքյանը հավելեց նաեւ, որ լրագրողական համայնքը պատրաստվում է նոր հայտարարությամբ հանդես գալ. «Դատախազությունից պետք է պահանջել վերահսկողական պատշաճ գործողություններ կատարել եւ ՀՔԾ-ի որոշումը վերանայել։ Գործը իրենք փորձում են կոծկել, բայց լրատվական կազմակերպությունները պետք է շարունակեն պայքարել, հանդուրժել չի կարելի»։