Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն մերժել է «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործը

Հասարակություն
marinka1

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր ակցիան նկարահանող լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը: Գործը մերժելու կապակցությամբ մանրամասներ ՀՔԾ-ն կհայտնի ավելի ուշ։ Հիշեցնենք, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն դեպքից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով բռնությունը եւ դա համարելով լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում՝ հետեւաբար քրեորեն պատժելի արարք: Կազմակերպությունները պահանջել էին ԱԺ-ից պատասխանատվության ենթարկել ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանին, իսկ դատախազությունից պահանջել էին հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ հանձնարարել էր ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացք տալ գործին: