Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը վերսկսել է աշխատանքը

Հասարակություն
f87307705675142eb7376b3740c19f99

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Երեւանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երեւան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե: «ՀԿԵ» ՓԲԸ սակագնային քաղաքականության համաձայն, տոմսերի գները մնացել են անփոփոխ՝ սկսած 8 650 դրամից պլացկարտում վերեւի տեղի համար մինչեւ 18 190 դրամ ննջավագոնում մեկ տեղի համար: ՀԿԵ