Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյան. «Լևոն Զուրաբյանը չէ, որ պիտի որոշի». Առավոտ

Քաղաքականություն
Artsvik

Aravot.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ սահմանադրական փոփոխությունների մասին ներկայացրած 3 կետերի մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ կետերն իրենք քննարկել են. «Դա մեր առաջարկն է նույնիսկ: Մեր առաջարկը հետեւյալն է, որ ոչ թե ամեն մի բովանդակությանն ենք կողմ, այլ փաթեթով քննարկվող հատվածին: Փաթեթը երկու մասից է բաղկացած՝ Սահմանադրական փոփոխություններն են եւ երաշխիքների համակարգը: Պարոն Հակոբյանը խոսում էր երաշխիքների մասին, շատ բարի: Մենք էլ դա ենք հենց ասում»: Ըստ Արծվիկ Մինասյանի, Եռյակի ուժերի պատճառաբանությունը, թե հիմա ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների համար՝ ընդհանրապես որեւէ քննադատության չի դիմանում. «Եթե, օրինակ, 2013-ին ժամանակն էր, հիմա ինչո՞ւ ժամանակը չի, ես չեմ հասկանում: Օր առաջ փոխելը անհրաժեշտություն է»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց, որ 131 պատգամավորներից 5 հոգու՝ միայն Դաշնակցության համար զոռով Սահմանադրություն են փոխում, իսկ դա հիմք չի կարող լինել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ