Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

180 ավտոմեքենաներից հանվել են վաճառքի մասին գրառումները

Հասարակություն
վաճառվում-է

Մայրաքաղաքի փողոցներում մեքենաների ապօրինի առևտուրը բացառելու նպատակով իրականացված աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով նախորդ մեկ ամսվա ընթացքում 180 ավտոմեքենաներից հանվել են վաճառքի մասին գրառումները և այդ ուղղությամբ շարունակվում են տարվել համապատասխան աշխատանքներ: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ մայթերին ավտոմեքենաների կայանման 19 դեպք է գրանցվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասով էլ զեկուցվել է, որ այդ աշխատանքներին ներգրավվել ու օրվա տարբեր ժամերին ստուգայցեր են կազմակերպել նաև Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների ղեկվարների աշխատակազմերի ներկայացուցիչները: Տրանսպորտային 130 միջոցներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերված խախտումների ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով սահմանված հսկողությամբ հայտնաբերվել է 5 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում իրականացված ստուգայցերին՝ զեկուցվել է, որ ուսումնասիրությամբ հայտնաբերված խախտումներով մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են վարչական պատասխանատվության:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ստուգայցերի արդունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը: Երեւանի քաղաքապետարան