Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ դեպքում մարդիկ կվերադառնան հայրենիք ըստ Ա. Մանուչարյանի

Քաղաքականություն
ashot

Եվրասիական տնտեսական միությունը կարող է Հայաստանի համար զարգացման ճանապարհ ստեղծել. համոզված է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: «Ես միշտ ասել եմ, որ մենք զարգացման երկու ճանապարհ ունենք. առաջինը հայության ամբողջականության մեջ է, որը ձեռնտու չէ մեր իշխանություններին, երկրորդը՝ այլընտրանքն է, որը այս դեպքում ԵՏՄ-ն է»,-մեկնաբանում է նա: Քաղաքագետի կարծիքով Խորհրդային միության փլուզումից հետո աշխարհը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և հետխորհրդային երկրների դեմ, և ԵՏՄ-ն կարող է դառնալ հակադարձող ուժ. «Հետխորհրդային բոլոր երկրները վերածվել են գերեզմանոցի, երիտասարդները փախչում են, արևմուտքի բանկային համակարգը, որը անկախացումից հետո ներդրվեց նաև մեր պետությունում և ժողովրդին վարկերի տակ թողնելով՝ ստիպեց հեռանան երկրից, քայքայեց պետությունը, և եթե այդ բանկային համակարգը մեր երկրում վերացվի, մարդիկ կվերադառնան»: Պարոն Մանուչարյանի համոզմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի սրումը նույնպես այդ պատժամիջոցների շարքում էր. «Հայ-ադրբեջանական հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, բայց դրանց սրումը արտաքին ազդեցության հետևանք էր»: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը, Աշոտ Մանուչարյանը դժվարանում է կանխատեսումներ անել, բայց չի բացառում, որ այդ օրը կարող է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթ ստորագրվել: