Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
sport-aronyan

  Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Իսպանիայում ավարտված «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում գրավեց մրցանակային 2-րդ տեղը:   Այսօր կայացած վերջին 6-րդ տուրում մեր գրոսմայստերը իրեն հատուկ գեղեցիկ ոճով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 18 հնարավորից վաստակեց 9 միավոր: Առաջին տեղը գրավեց հնդիկ շախմատիստը, որը երկու միավորի առավելություն ունի:   Մյուս երկու մասնակիցները՝ իսպանացի Վալյեխոն եւ ուկրաինացի Պոնոմարյովը, վաստակեցին 5-ական միավոր եւ բաժանեցին 3-4-րդ տեղերը: