Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ անկախության տարեդարձը՝ Էստոնիայում

Պաշտոնական
drosh

Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի խորհրդարանում` Ռիյգիկոգուում, ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Հատկանշական է, որ Էստոնիայի խորհրդարանում առաջին անգամ տեղի ունեցավ օտարերկրյա պետության ազգային տոնին նվիրված միջոցառում: Ընդունելությանը ներկա էին Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը, Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, խորհրդարանի ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդման, օրենսդիր մարմնի այլ անդամներ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս) և Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը: Դեսպան Այվազյանը շնորհակալական խոսքեր ուղղեց Էստոնիայի Ռիյգիկոգուի ղեկավարությանը` ՀՀ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը հյուրընկալելու համար: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև հայ-էստոնական հարաբերությունների պատմությանը` նշելով դրանց հետագա զարգացման կարևորությունը: ԱԳՆ