Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 երկիր՝ Կարապի լճի մոտ

Պաշտոնական
cuc

Հինգերերդ տարին անընդմեջ Երևանում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը, որը ներառում է ցուցահանդես և համաժողով։ Այս տարի փառատոնի ցուցահանդեսը Կարապի լճի տարածքում է կազմակերպվել, որտեղ երկու օր ավելի քան 30 երկրները, ի դեմս 90 կազմակերպությունների, կներկայացնեն իրանց արտադրանքը, ազգային մշակույթը, խոհանոցը, նաև` ավանդույթները։ «Տարբեր երկրներից Երևան են ժամանել տասնյակ գործարարներ։ Այստեղ, մեկ հարկի տակ մեկտեղված, փորձելու ենք հերթական՝ արդեն հինգերորդ անգամ, աջակցել նրանց ծանոթություններին, շփմանը, ինչպես նաև գործարար, մշակութային կապեր հաստատելուն, հասարակական այլ նախաձեռություններին։ Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ դիվանագիտական կառույցներին: Աջակցության համար շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, որը մեր կողքին է: Այս աջակցության շնորհիվ ևս, կարծում եմ, հանրությունը, մասնավոր և պետական կառույցները կկարողանան աշխատել միասին և հանդես բերել հետաքրքիր նոր նախաձեռնություններ»,- նշել է Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։ Երկօրյա ցուցադրությունից հետո փառատոնի ծրագրով նախատեսվում են բազմաթիվ գործարար հանդիպումներ, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին՝ փառատոնի փակման արարողության ժամանակ։   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն