Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը ՔԴԵԴ–ում հիշեցրեց  հիմարի եւ սրիկայի մասին խոսքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ysps

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ցանկացել է նույն դասարանում մնալ։ Բնականաբար, ավարտել է, ու հիմա վատ է զգում, եթե իրեն որեւէ սեմինարի չեն հրավիրում։Այս դեպքում խոսքը ոչ թե հանրակրթական դպրոցի կամ բուհի մասին է, այլ՝ ԵԽ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի, որի մոտ 270 շրջանավարտներից մեկն է մարզպետը։ Այս տարի ՔԴԵԴ–ը սկսում է իր տասներորդ ուսումնական տարին։ Ուսանողներին ողջունելու եւ նաեւ դպրոցի առավելությունները ներկայացնելու համար բացման արարողությանը մասնակցում էր Արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանը։ Ինքը երեւանյան դպրոցի շրջանավարտ չէ, մոսկովյանն է ավարտվել. ընդ որում՝ այն ժամանակ, երբ Երեւանում դեռ չէր բացվել։ «ՔԴԵԴ–ը մեզ ավանդ ունի հայկական էլիտայի ձեւավորման գործում »,– ասում է պարոն Քոչարյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս դասընթացներն ավարտել են պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ։ Շավարշ Քոչարյանը կցանկանար, որ այս դպրոցի քաղաքական բանավեճի մթնոլորտը քայլ առ քայլ տեղափոխվեր քաղաքական դաշտ. նա հիշում է հին խոսքը, թե հիմար է կամ սրիկա նա, ով չի ուզում բանավեճի մեջ մտնել. ի վերջո, բանավեճի արդյունքում է ծնվում ճշմարտությունը։ Ելույթ ունեցողները չմոռացան ՔԴԵԴ—ի կայացման գործում արժեւորել տնօրենի՝ Արմեն Զաքարյանի դերը։ «ՀՀ—ի ոչ պաշտոնական դեսպանը Եվրոպայի խորհրդում»,– ասաց ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին։ Արմեն Զաքարյանը ՔԴԵԴ –ի նոր ուսումնական տարին համարեց բացված։   Լուսանկարում՝ Արմեն Զաքարյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ