Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Սենատում քննել են Հայաստանում և Ադրբեջանում դեսպանների թեկնածուներին. «Սիվիլնեթ»

Քաղաքականություն
10.04.14-7738ԱՄՆ-սենատ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեքութայի և Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի հաստատման հարցով լսումներ։ Լսումների ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, ներառյալ՝ Ադրբեջանում օրենքի գերակայության ամրապնդմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Հայաստանի դեմ քվեարկելու կապակցությամբ ԱՄՆ-ի հիասթափությանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող հարցեր։ Համաձայն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դեսպանի թեկնածու Միլսն իր ելույթում չի կարողացել 1915թ․ զանգվածային սպանությունները բնութագրել որպես ցեղասպանություն։ Այդուհանդերձ, նա վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհը համերաշխություն կհայտնի հայ ժողովրդին հաջորդ տարի՝ 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկի 100-րդ տարելիցի կապակցությամբ»։ «Այսօրվա ելույթը 2015թ․ 100-րդ տարելիցի նախաշեմին կորսված հնարավորություն էր Օբամայի վարչակազմի համար՝ վերջնականապես մերժելու Անկարայի լռեցնելու ամոթալի քաղաքականությունը, որն ամերիկացի պաշտոնյաներին արգելում է ազնվորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին»,- ասում է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Վերջին դեսպանը, որ սատարել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ջոն Էվանսն է եղել՝ 2006-ին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում