Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզաբանում. Կալանավորը «բեսպրեդե՞լ» է հաստատել

Հասարակություն
23142425bdde4fe73177e453bed63bc8

Պարզաբանում Մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուր տարածել, իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը «Փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»: Տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին