Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել Պոնոմարյովին

Սպորտ
fae6e5e4c05e15592820263ca7073fae

Իսպանիայում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:   Զուգահեռ ընթացող մյուս պարտիայում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը սպիտակներով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին:   Այդպիսով, աշխարհի նախկին չեմպիոնը վաստակեց 10 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Լեւոն Արոնյանը ունի 6 միավոր:   Շախմատի «Մեծ սաղավարտին» տիրելու համար մեր գրոսմայստերը պետք է հաղթանակ տանի վերջին երկու տուրերում, իսկ մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդը պետք է միավորներ կորցնի Պոնոմարյովի հետ խաղում: