Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ Հնչակյան կուսակցությունը փակ խորհրդաժողով է անցկացրել

Քաղաքականություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին և 18-ին Անի հյուրանոցում կազմակերպել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի, աշխարհասփյուռ կառույցների և մամուլի պատասխանատուների համատեղ փակ խորհրդաժողովը, որտեղ արծարծվել են կուսակցության ներքին կազմակերպչական, Հայ Դատի լոբբիստական աշխատանքների հետ կապված և ՍԴՀԿ հովանու տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքների համադրման հարցեր: Խորհրդաժողովի ժամանակ կուսակցության կազմակերպչական բոլոր մարմիններին հստակ հանձնարարականներ է տվել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ակտիվացնել լոբբիստական աշխատանքները միջազգային և ներպետական բոլոր ատյաններում: Նույնատիպ հանձնարարականներ տրվել նաև Արցախի հիմնախնդրի հարցում՝ պաշտպանելու Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային իրավունքը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին, որտեղ ևս մեկ անգամ շեշտվել է Հայաստանի ժողովրդի ընկերային արդարության ու երկրում ժողովրդավարության հաստատման հարցում ՍԴ Հնչակյան կուսակցության վճռականությունը: