Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկայինի զոհը. քաղաքացին կարող է հայտնվել անազատության մեջ (տեսանյութ)

Հասարակություն
16552e28ce72c8e4e8a788a0bc284dd0

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի վեցերորդ հոդվածով սահմանված է, որ մեկ քաղաքացին իրավունք չունի մեկից ավելի անշարժ գույք վաճառել իր անվան տակ, հակառակ դեպքում նա համարվում է ապօրինի ձեռնարկատեր: Այս խնդրի հետ է բախվել Կամո Մարությանը, ով 2008, 2009 թվականներին Միացյալ Նահագներից Հայաստան է ներկրել երկու ավտոմեքենա , որոնք հետագայում ստիպված է եղել վաճառել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կամո Մարությանը նշեց, որ իր կարծիքով վերոնշյալ օրենքում առկա են մի շարք անօրինական կետեր, որոնք պետք է վերանայվեն: Նա նաեւ հայտնեց, որ հարկային տեսչության աշխատողների կողմից իր ամբողջ գույքը այժմ գտնվում է կալանքի տակ: Քաղաքացու գործը այժմ քննվում է վարչական դատարանում: «Գրությամբ դիմել ենք նաեւ վարչապետին եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին , սակայն որեւէ պատասխան դեռեւս չենք ստացել»,-ասաց նա: Իսկ ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց, որ սույն օրենքի վիճարկելի կետերի վերացման խնդրանքով դիմել են վարչապետին, որպեսզի ավտոներկրումը ներգրավվի հարկային դաշտ, որպեսզի ավտոներկրողները կարողանան սահմանված կարգով աշխատել հարկային դաշտում եւ իրենց շահույթից մեկ տոկոս հատկացնել պետությանը որպես հարկ: