Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիստն սկսվեց ուշացումով. վարչապետը ճանապարհում էր Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով. ըստ տեղեկությունների՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնացել էր ճանապարհելու Սերժ Սարգսյանին։ Վերջինս մեկնում է Վատիկան։ Իսկ կառավարության շենքի բակում, ինչպես միշտ, բազմամարդ է։ Այստեղ են հավաքվել հաշմանդամություն ունեցող օդաչուները, դեռեւս 11 տարի առաջ Հյուսիսային պողոտայում տները կորցրած բնակիչները, նաեւ՝ Գյումրիից Երեւան եկած Կարո Մինասյանը, ով նշում էր, որ իր թոշակի հետ կապված հարցերը լուծում չեն ստանում։ Այս կապակցությամբ նրա հարցերը՝ ուղղված վարչապետին, մնում են անպատասխան։ Քաղաքացին փորձում էր մտնել կառավարության շենք, ոստիկանները թույլ չտվեցին։