Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի Եվրոպայի Խորհրդի սպորտային համաժողովին

Սպորտ
sport-evroxohurd

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը այսօր մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող՝ սպորտի նախարարների համաժողովին: «Ա1+»-ի մարզական լրագրողին նախարարությունից տեղեկացրին, որ այդ համաժողովում քննարկվելու են մարզական մրցումների մեքենայությունների ռիսկի մասին հարցեր: Եվրոպայի Խորհուրդը եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունը այդ հարցի կապակցությամբ պատրաստել են մասնակի համաձայնագիր, որը պետք է ստորագրեն եվրոպական երկրների սպորտնախարարները: Այդ փաստաթղթի նպատակն է պայքարել տեղական եւ միջազգային մակարդակով սպորտում հանդիպող մեքենայությունների, հովանավորչությունների, կաշառակերության դեմ: Համաժողովին կքննարկեն նաեւ դոպինգի հետ կապված հարցեր: