Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնդեցիների հարցը խոստացել են լուծել. Առավոտ

Հասարակություն
b8cfcbf1338e03e57953390aca4bf390

Այսօր կոնդեցիները հանդիպել են քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին` 7 տարի առաջ իրացված բնակարանների հարցը քննարկելու նպատակով: 2007 թվականին Կոնդ թաղամասի հարյուրավոր բնակիչների տները հանուն գերակա շահի քանդվեցին, սակայն կառուցապատող «Դաուն Թաուն» ընկերությունը, որը խոստացել էր իրացված գոտու բնակիչներին ապահովել բնակարաններով, կոնդեցիներին այդպես էլ տուն չտվեց: Տարիներ ի վեր կոնդեցիները բողոքի ցույցերով նախագահականից գնում էին կառավարություն, այստեղից էլ կրկին ՀՀ նախագահի նստավայր: Կառավարության պատասխանատուներին գրված նամակները կոնդեցիներն այսօր կիլոգրամներով են հաշվում: Aravot.am-ի հետ զրույցում Կոնդի բնակիչներն ասացին, որ վերջերս ՀՀ նախագահին դիմելուց հետո, իրենց հարցով սկսել է զբաղվել քաղաքաշինության նոր նախարարը, որն էլ խոստացել է, ամենաուշը մեկուկես տարուց լուծել կոնդեցիների բնակարանների հարցը: Այդ յոթ տարիների ընթացքում իրացված տների բնակիչները բնակվել են վարձով, սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կոնդի բնակիչներից մեկը` Գարեգին Սաֆարյանը, կառուցապատողը բնակարանների վարձը գրեթե կիսով չափ պակաս է տվել։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ