Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք սպասում ենք, որ ՀՀ-ն և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն համագործակցությունը. դեսպան

Քաղաքականություն
koryun

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի մասնակցությունը բոլոր հանդիպումներին միանշանակ դրական է և Հայաստանի շահերից է բխում. Այսօր «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (ՏՀԿ) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերլուծության շրջանակներում։ Ըստ նրա՝ դա է վկայում նաեւ Հայաստանի մասնակցությունը նախագահի մակարդակով։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հայտարարությանը, ըստ որի ՆԱՏՕ-ն աջակցում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը բնական համարեց ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որ ընտրողական մոտեցումը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն ասաց. «Մենք գնահատում ենք Հայաստանի համար այս փոխհարաբերությունները։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն համագործակցությունը»: Մինչեւ վերջին իրադարձությունները ՆԱՏՕ-ն Ռուսաստանին գործընկեր էր դիտարկել, սակայն վերջին շրջանի զարգացումների արդյունքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին այլ կերպ է դիտարկում. հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը. «Ռուսաստանի՝ եվրոպական հարևանին ուղղված սպառնալիքները անկայունություն են բերում: ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր վերաբերմունքն այս սպառնալիքներին, և որ հիմնական խաղացողն է անվտանգության ոլորտում»։