Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցադրական կկանգնեն կարմիր գծերի վրա. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
akcia4

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այս պահին ավտոերթով շարժվում են դեպի Դավթաշեն վարչական շրջան։ Նրանք այնտեղ ցուցադրական 20 րոպեով կանգնեցնելու են մեքենաները կարմիր գծերի վրա, եւ ապա հետեւեն՝ արդյոք տուգանքներ գալիս են դրա համար, թե ոչ։ Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը նշեց, որ ինքը երբեւէ չի կայանում կարմիր գծերի վրա, քանի որ դա համարում է օրենքի խախտում։ Նախաձեռնության կարծիքով՝ կարմիր գծերն ստեղծվել են ժողովրդին հարստահարելու համար։ Այս պահին նրանք մեքենաների ազդանշանները միացրած՝ շարժվում են դեպի Դավթաշեն։ Ավելին՝ քիչ անց։