Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու ՀՅԴ-ն չի մասնակցում միասնական հանրահավաքին (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM85540-copy

Հարցին, թե ինչով է պայմանավորված դաշնակցության որոշումը քառյակի հանրահավաքին չմասնակցելու մասին՝ հիմք ընդունելով սահմանադրական բարեփոխումների շուրջ տարաձայնությունները, ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք միշտ կողմ են եղել բարեփոխումներին. դա իրենց գլխավոր ու առանցքային հարցն էր։ Ինչ վերաբերում է քառյակում իրենց մասնակցությանն ու հետագա անելիքներին, պրն Ռուստամյանը խորհուրդ տվեց սպասել մինչեւ հոկտեմբերի 15-ը՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումը։ Ըստ նրա, այդ ժամանակ պարզ կդառնա՝ ընդունվե՞լ են դաշնակցության առաջարկները, թե ոչ, մասնավորապես կառավարման համակարգի հետ կապված։ «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք դա կարո՞ղ է հանգեցնել իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն, Արմեն Ռուսատամյանը պատասպանեց, որ իշխանություններին իրենք 7 կետ են ներկայացրել, որոնցից միայն 1-ի դեպքում է եղել շատ թե քիչ համաձայնություն, իսկ մնացած 6 հարցերի շուրջ եղել են լուրջ տարաձայնություններ, որից հետեւում է, որ դաշնակցությունը մնում է ընդդիմադիր դաշտում։