Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակն այսուհետ եռյակ է. ՀՅԴ-ն չի մասնակցի միասնական հանրահավաքին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaryak

Քառյակը քիչ առաջ ավարտեց հանդիպումը. միասնական  հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 18. 00ին՝ Ազատության հրապարակում։ Հանրահավաքը տեղի կունենա առանց դաշնակցության։ Ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ պատճառն այն է, որ ՀՅԴ-ի հետ կար տարաձայնություն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Հետեւաբար, Դաշնակցությունը չի մասնակցի նաեւ մարզային հանդիպումներին, որ պետք է կազմակերպվեն մինչեւ հանրահավաքը՝12 կետանոց պահանջը ներկայացնելու եւ հանրահավաքի օրակարգը հստակեցնելու համար։