Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ վրա ՌԴ պատժամիջոցները տարբեր կերպ կազդեն. Բ. Ասատրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
8a50df8d56d17b25d6b2f35dc1cba11b

Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ ՀՀ բանկային համակարգի վրա ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ եւ ԵՄ նոր պատժամիջոցները: Դրանք ՌԴ-ի նկատմամբ կիրառվում են` ուկրաինական դեպքերի ենթատեքստում: ՀՀ տնտեսությունը եւ հատկապես բանկային համակարգը մեծապես կախված են ՌԴ-ից: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համոզմամբ` մեր բանկային համակարգի վրա ազդեցությունը տարբեր կերպ կդրսեւորվի: Ըստ նրա` կսեղմվի ռուսական պաշտոնական կապիտալով ծրագրերի իրականացումը. «Ըստ այդմ` այստեղ ներդնելու հնարավորությունները կրճատվելու են, որը համապատասխան ազդեցություն կթողնի»: ՌԴ-ում գնալով վատթարացող տնտեսական իրավիճակը,ըստ տնտեսագետի, կազդի նաեւ ուղղակի ներդրումների եւ տրանսֆերների ընթացիկ հոսքի վրա: Պարոն Ասատրյանը ահազանգում է` ՀՀ իշխանություններն այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկեն, ինչպես արդեն անում է ՌԴ-ն. «Հսկայական ներդրումներ է անում իրենց բանկային համակարգում: Այստեղից մի բան պետք է եզրակացնենք, որ այդ կառույցները պաշտպանության կարիք ունեն եւ պետությունն այդ եղանակով փորձում է պաշտպանվել: ՀՀ-ում որեւէ մեկը այս խնդրի մասին չի խոսել դեռ»: Տնտեսագետի կարծիքով` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները լուրջ ու ծանր հետեւանքներ կարող են ունենալ S.W.I.F.T. համաշխարհային վճարային համակարգի վրա: Այս դեպքում միակ լուծումը քաղաքական է. «Մտնում ենք ՄՄ: Այսօր հայտարարում ենք այդ մասին անթաքույց եւ ով ասաց, որ վաղը- մյուս օրն այդ սանկցիաները չեն տարածվի ՄՄ անդամ երկրների վրա: Եթե ՀՀ-ի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն, ընդհանրապես խնդիր չի կարող լինել: Իսկ եթե անգամ կիրառեն ռուսական կապիտալով բանկերի նկատմամբ, էլի պրոբլեմատիկ է, բայց շատ մեծ չէ` մենք ունենք տեղական բանկեր, անգլիական, ֆրանսիական կապիտալով»: Բագրատ Ասատրյանի կարծիքով` մենք կշահենք միայն այն դեպքում, եթե պահպանենք քաղաքական չեզոքությունն եւ պատեհ-անպատեհ առիթներով հանդես չգանք պրոռուսական դիրքերից: