Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ

Քաղաքականություն
878523ccfbb89f77fe3d7ff61f4e9ef1

Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին: Հանիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը: Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը: