Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը մեկնել է Խորվաթիա

Սպորտ
sport-hajastan-171

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մեկնել է Խորվաթիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր պատանի ֆուտբոլիստները ընկերական երկու հանդիպում կանցկացնեն Խորվաթիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Առաջին խաղը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Երկրորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 18-ին, ժամը 13:00-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանն այդ հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է 21 ֆուտբոլիստ, որոնցից երեքը հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, իսկ 17-ը «Բանանցում» եւ «Փյունիկում»: Մեկ հոգի ներկայացնում է «Միկա» ակումբը: Նշենք, որ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը պատրաստվում է 2015 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման առաջին փուլին: Մեր թիմը ընդգրկվել է ընտրական 3-րդ խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Իտալիայի, Իսլանդիայի եւ Մոլդովայի պատանեկան հավաքականները: Ընտրական մրցաշարը տեղի կունենա հոկտեմբերի 15-20-ը, մոլդովական Վադուլ-լույ-Վոդա քաղաքում: