Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը այլասերում է մարդկանց. ի՞նչ օգուտ սահմանադրության փոփոխությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
c574bb697c33e0123a207d2540f760cf

Մինչեւ հոկտեմբերի 15-ը առնվազն պետք է ամփոփ կերպով պատրաստ լինեն իշխանությունների նախաձեռնած սահմանդրական բարեփոխումները: Այսօր «Ժառանգության» հրավիրած ֆորումին հայտարարեց սահմանադրագետ, Սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ այնուհետեւ այս հայեցակարգը կրկին կդրվի հանրության քննարկմանը. «Սկսվելու է քաղաքական քննարկումների փուլը, սակայն մեր հանձնաժողովը չի մտնելու քաղաքական բանավեճերի մեջ, մեր կողմից կլինեն միայն մասնագիտական քննարկումներ»: Այնուհետեւ նա սկսեց մեկ առ մեկ թվարկել ներկա ՀՀ Սահմանադրության մեջ առկա այն խնդիրները, որոնք առիթ են հանդիսացել բարեփոխումներ անցկացնելու համար. «Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, քանի որ 1995թ. Սահամանդրոթյունն իշխանակենտրոն էր, այլ ոչ թե մարդակենտրոն եւ իշխանությունը բոլոր ճյուղերի վրա ուներ գերիշխող դիրք»: Ըստ նրա՝ ՀՀ Անկախության ձեռքբերումից քառորդ դար անց չենք կարող արձանագրել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները հուսալի դիրքերում են, ու դատարաններն էլ անկախ ու անաչառ են: Բարեփոխումների ելակետը, նրա վստահեցմամբ, հայեցակարգային փոփոխություններն են եւ իրավունքի գերակայությունը. «Թե 1995թ., թե 2005թ. սահմանադրական փոփոխությունների դեպքում էլ իրական կյանքում չունեցանք իշխանությունների իրավահավասարություն. իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակապես, ու այն հաճախ անվերահսկելի էր: Իշխանական լծակներ նշանակում էր նաեւ փողային ռեսուրսներ, բացի այդ՝ իշխանական ու վարչական ռեսուրսների սերտաճում»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք պետության ներսում ստեղծված ծանր իրավիճակը պայմանավորվա՞ծ է Սահմանադրությամբ. «Մեր գնահատամամբ՝ ոչ: Իշխանական օղակները հրապարակ են նետել այն համոզմունքը, թե ընդդիմությունը դեմ է բարեփոխումներին: Դա այդպես չէ: Բարեփոխումների մեջ կան կետեր, որոնք հստակ մատնանշում են իշխանությունների վերարտադրությունը»: ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը հակառակ կարծիքին էր՝ Սահամանդրական բարեփոխումներն իրապես անհրաժեշտ են հենց այս պահին. «Իսկ էլ ե՞րբ պետք է արվեին բարեփոխումները: ՀՀ-ում չկա սահմանդրական ճգնաժամ, մենք ընդամենը ցանկանում ենք փոխել քաղաքական համակարգը: Ցավոք, շեշտադրումը միայն արվում է կառավարման համակարգի փոփոխության վրա»: