Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության աշխատակիցը վնասվածք է պատճառել. հաղորդում

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդման` ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ: 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից իրազեկում է ստացվել Կոտայքի քննչական բաժանմունք այն մասին, որ հիշյալ բաժանմունքում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Գ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն մարմնական վնասվածքներ պատճառել են ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: