Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեղեցին կապվել ա էս իշխանությունների հետ» (տեսանյութ)

Հասարակություն
img.php_

Մեռելոցը պետք է տարածվի հանգուցյալներ ունեցողների վրա,-նշում է «Ա1+» -ի հարցմանը պատասխանող կինը Չի կարելի էդպես մեռելոց անել բոլորի համար Ռուսաստանից նրան փող են ուղարկել այսօր ինքնաթիռի տոմս գնելու եւ Հայաստանից հեռանալու համար։ Մեռելոցը խանգարում էլքել երկիրը -Հիմա եկել ենք բանկ, բանկը փակ է, ինձ փող է պետք, էսօր էլ ես պետք է գնամ Ռուսաստան, ինձ փող է պետք։ Մեր համաքաղաքացիների մի մասն այնքան էլ հիացած չէ եկեղեցական ամեն տաղավար տոնին հաջորդող մեռելոցներով  -Մեռելոցը տարին մեկ անգամ պետք է լինի, ոչ թե չորս անգամ, հինգ անգամ։ Մարդը երբ որ գնաց գերեզմանոց, իրա համար մեռելոց ա, Էն ժամանակները, չնայած Սովետը ասում են՝ էս էր, էն էր, բայց մենք երեկոյան էինք գնում, աշխատանքին չէր խանգարում։  Մարդիկ կարծում են, որ իր տոներով եկեղեցին խառնվում է պետության գործերին եւ մոռանում է հավատացյալներին -հիմա այս պահին մեր եկեղեցին մեր կողքին չի, մենակ ենք։ Էնպես ա ստացվել, որ եկեղեցին արդեն կապվել ա էս իշխանությունների հետ։ Այնպես չի ստացվել,-կարծում է կրոնական փորձագետ Ստեփան Դանիելյանը,-եկեղեցին պարզապես գումար է աշխատում, իշխանությունն էլ օգնում է։ Մեռելոցը պետական օր հռչակելն, ըստ պարոն Դանիելյանի, հենց գումար աշխատելու ձեւերից մեկն է  -Նույն ձեւի, եթե Հայաստանում «Կոկա Կոլան» կամ «Պեպսի Կոլան» ֆիրմաները հզորանային, ապա, բնականաբար, իրենք նույնպես կցանկանային իրենց ֆիրմայի տոները, ստեղծման օրը, կամ ասենք իրենց նախագահի օրը, ասենք, Պեպսի կոլայի, ազգային տոն հռչակվեր եւ դրանով, ասենք, բռենդի հեղինակությունը կբարձրանար։  Մեր եկեղեցին աշխարհիկ կառույց է, ինքն ունի աշխարհիկ շահեր, որոնք ներկայացրել է պետությանը։ Հենց այդ շահերի մեջ է թաքնված եկեղեցուն վերաբերող «ազգային» բառը, ոչ մի հոգեւոր բան չկա ազգայինի մեջ, ավելացնում է Ստեփան Դանիելյանը։ -Ցավոք սրտի, աշխարհում,-դա միայն Հայաստանին չի վերաբերվում,-շատ կրոնական կազմակերպություններ իրենցից հիշեցնում են բիզնես կառույցների։ Եվ ոչ միայն կրոնական կազմակերպությունները։ Օրինակ, Հայաստանում կուսակցությունները նույնպես բիզնես կառույցներ են իրենցից ներկայացնում, սակայն այդ բիզնես կառույցների շահերը ներկայացնում են Աստծո կամ Հանրային շահի տեսքով։  Կրոնագետի համար շատ բաներ են անհասկանալի ժամանակակից եկեղեցում։ Օրինակ նրա կամ նրա առաջնորդների հեղինակությունը։ Նա որոշ վերապահումներ ունի մեր եկեղեցու ղեկավարների հասարակության մեջ ունեցած դերի մասին։ Արդյո՞ք վստահելի կրոնական գործիչներ են նրանք  -Ոչ մի բարի բան։ Մի քիչ աշխատելու տեղ ունեն հլը։ Հենց հոգեւոր առումով դեպի հակառակ կողմն են գնում։ Ինչ իմաստո՞վ։ Բոլոր հոգեւոր արժեքները խաթարվում են,իրենց չեմ հավատում։ Ոնց որ բիզնեսի բան... բիզնեսմեններ ոնց որ։