Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտի» աշխատակիցները վաղը աշխատավարձ կստանան. Առավոտ

Տնտեսություն
nairit

«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանի խոսքով, վաղը գործարանի աշխատակիցները կստանան նախորդ տարվա մեկ ամսվա աշխատավարձը: Նա հերքեց լուրերը, թե ավելի վաղ աշխատակիցները սպառնացել էին Հանրապետության հրապարակում նստացույց անել, ու ինքն է հորդորել, թե մինչեւ սեպտեմբերի 15-ը սպասել ու կտրուկ քայլերի չդիմել. «Ո՞վ ասաց նման բան: Ճիշտ չէ, նստացույցի մասին խոսք չի գնացել: Վերջին երկու ամսվա ընթացքում երկու երթ միայն իմ նախաձեռնությամբ է անցկացվել: Վերջին երթի ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը դուրս եկավ, ասաց, որ մեկ ամսվա աշխատավարձը կվճարեն ու խոստացավ, որ գործարանի ապագայի մասին փաթեթ կներկայացնի կառավարությանը: Այս շաբաթ կասեն, թե ինչ առաջարկների ծրագիր է: Հուսով եմ, որ վարչապետը դրական քայլերի ծրագիր կհաստատի, եւ «Նաիրիտը» կվերագործարկեն»: Մինչեւ կառավարության առաջարկների ծրագրին չծանոթանան, ըստ պարոն Թադեւոսյանի, աշխատակիցները նստացույց կամ երթեր չեն կազմակերպի:   Ամբողջական հոդվածը՝ այս հասցեով