Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ». Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը չի պնդում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոնի չի հավակնելու. «Այստեղ մի խնդիր կա՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը լինելու է կուսակցության առաջնորդ»։ Պարոն Շարմազանովը շարունակում է՝ Սերժ Սարգսյանը դեռ շատ երկար տարիներ է ղեկավարելու Հանրապետականը, իսկ Հանրապետականը երկար տարիներ լինելու է Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցությունը. «Մեր կուսակցությունն է այդպես ուզում»։ Գալիս են ժամանակներ, երբ, ըստ պարոն Շարմազանովի, կարեւորվելու է ոչ թե մեկ քաղաքական գործչի, ներկա կամ նախկին նախագահների դերակատարումը, այլեւ ամբողջ քաղաքական թիմի, Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը այսուհետեւ իրարից անբաժան են. «Սերժ Սարգսյանը Հանրապետականինն է, Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ»։