Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍԱԼԱ-ն Հայաստանում անելիք չունի. Վազգեն Սիսլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
c05a450df11934a3bab9a7f0dcc16de9

«100- ամյակին ընդառաջ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հետ վերադարձնել Արեւմտյան Հայաստանի հողերը,- պնդում է Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը։ -Մենք ունենք տարածքներ, որոնք մեր պապական հողերն են. դա վերադարձվի՝ մենք մեզ հանգիստ զգանք»։ Վազգեն Սիսլյանի համար ընդհանարապես անհասկանալի է հայ-թուրքական հարաբերություններ հասկացությունը, այն համարում է ձեւական։ Նրան ավելի շատ մտահոգում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները. «Ոնց է ստացվում, որ քաղաքացին աղքատանում է եւ ամեն ինչից զրկվում է, իսկ մի քանի հոգի էլ հարստանում եւ հարստանում են»,-հարց է տալիս նա։ Քանի դեռ Հայաստանում իրավիճակ չի փոխվել, ազատամարտիկը վստահ է, որ արտագաղթը շարունակվելու է. «Սովետի ժամանակ հասկանալի էր, մի քանի հոգի գնում էին։ Իրենք ոչ թե փախնում էին Հայաստանից, այլ փախնում էին սովետից։ Այսօր հայրենիք ունենք ազատ անկախ...»։ Ինչ վերաբերում է ԱՍԱԼԱ-ի գործունեության վերսկսման հնարավորությանը, ապա Վազգեն Սիսլյանը գտնում է, որ Հայաստանի անկախացումից հետո ԱՍԱԼԱ-ն անելիք չունի։ Հայաստանն ունի իր կայացած բանակը. «Շատերն ասում են՝ ուր է ԱՍԱԼԱՆ, գա սենց անի, ուր է Ասալան, գա նենց անի։ Ո՞ւր է մեր ժողովուրդը ես կասեի։ Մենք էլ մեր ժողովրդի մի մասն ենք, ԱՍԱԼԱ-ն գա ի՞նչ անի այստեղ»։ Ի դեպ, Վազգեն Սիսլյանը «Վան» գործողությունից հետո Թուրքիայի կառավարության կողմից դատապարտվել է մահապատժի։ Թեեւ նա արդեն երկար տարիներ է՝ ապրում է հայրենիքում, սակայն չունի ՀՀ քաղաքացիություն։