Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՐԱՄՅԱՆԻ ԹԻՄԸ` ՈւԵՖԱ-ի ԳԱՎԱԹԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի առանցքային կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի թիմը՝ Բուխարեստի «Ռապիդ»-ը, դուրս եկավ ՈւԵՖԱ-ի գավաթի 2005/06թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ:

Ռումինական ակումբը 1/8-րդ եզրափակիչի պատասխան մրցավեճում 1:3 հաշվով պարտվեց «Համբուրգ»-ին, սակայն առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել էր «Ռապիդ»-ը, որն էլ կշարունակի պայքարը այս հեղինակավոր մրցաշարում:

Հիշեցնենք, որ Արտավազդ Քարամյանը «Ռապիդ»-«Համբուրգ» հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել եւ մոտ 1 ամիս ժամանակով դուրս էր եկել շարքից: Արտավազդ Քրամյանն արդեն ապաքինվում է եւ բացառված է, որ մասնակցի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը: Առայժմ հայտնի չէ, թե 1/4 եզրափակիչում ով է լինելու «Ռապիդ»-ի մրցակիցը, քանի որ դեռ չեն ավարտվել 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: