Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանի հանցանքներն սկսվել են Հայաստան գալու առաջին օրից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Robert-Kocharyan

Խավարի թագավորություն՝ այսպես է բնութագրում 1998-2008 թվականների Հայաստանը փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Այս տարիներին հետադարձ հայացք գցելու առիթ տիկին Սաֆարյանին տվել է օրերս եթեր հեռարձակված նույն ժամանակահատվածում նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմը։ Նա տպավորություն է ստացել, թե պարոն Քոչարյանը բոլորովին այլ երկրում է ապրել, եւ իր արարքներն էլ, որոնք որպես սխրագործություն են ներկայացվել, իրականության հետ կապ չունեն։ Տնտեսությունը Հայաստանում այդ տարիներին միայն քայքայվեց՝ փաստաբանի խոսքը շարունակում է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Ավելին` նա համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի հանցանքներն սկսվել են նրա Հայաստան գալու առաջին օրից։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում