Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զիմբաբվեից բյուջեի հաշվին $462 հազարով մարդ են վարձել, որ հայերին ծիրան աճեցնել սովորեցնի .Առավոտ

Քաղաքականություն
Ishxan-Zaqaryan1

Այսօր ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները զարմացել էին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունից հետո: ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մինասյանի ու Խոսրով Հարությունյանի հավատը չէր գալիս, թե ինչպե՞ս կարող էին այդքան «ատկատ» անել: Մասնավորապես գյուղական ենթակառուցվածքներ ծրագրին անդրադառնալով՝ Իշխան Զաքարյանը մի ժանգոտ, ավիրված գազատար խողովակի լուսանկար ցույց տվեց ու ասաց. «Այդ ծրագրի նպատակն էր, որ անապահով համայնքների համար, որոնք չունեին գազ, ջուր, գազիֆիկացվեին, ջուր ունենային: Սա մայր գազատար խողովակի լուսանկարն է, այս գազատարին պիտի միանային համայնքները: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին է: Մայր գազատարը քայքայված է, անպիտան, խողովակները՝ տարբեր տրամաչափի, խողովակների մեծ մասը ծակ, փչացած, քայքայված: Նույնիսկ եռակցումները, որ արել էին, երեւում էր, որ դրանք տարբեր տրամաչափի խողովակներ էին: 613 մլն դրամ էին ծախսել: Ո՞նց է լինելու այդ ծախսված գումարների հարցը: Մենք առաջարկելու ենք այդ խնդիրը տալ դատախազություն, կա հարուցված քրեական գործ»: Խոսրով Հարությունյանը զարմացավ. «Ո՞նց կլինի այդպիսի բան, պետք է սա ճշտվի»: Իշխան Զաքարյանը վստահեցրեց. «Սա ճշտված է: Այս գազատարը կառուցել է մարզպետարանը, պիտի գնար «ՀայՌուսգազարդի» բալանսի վրա: Բայց «ՀայՌուսգազարդը» պաշտոնապես հրաժարվել է սա ընդունել, համարել է անորակ: Եթե նույնիսկ «ՀայՌուսգազարդը» սա չի ընդունում, բա ԾԻԳ-ը էս ամեն ինչը տեսնելով, ուսումնասիրելով, ինչի՞ է այս ծրագիրը սկսել, ինչի՞ համար է 613 մլն դրամը ծախսել: Մարդիկ էլի գազ չունեն»: Գյուղական ենթավարկերի եւ գյուղատնտեսական ներդրումների ծրագրերում ՎՊ-ն նույնպես բազմաթիվ խախտումներ էր գտել: Իշխան Զաքարյանը օրինակ բերեց. «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր մսատվություն, բարձր կաթնատվություն եւ բրդատվություն: Գումար է վերցնում 150 մլն դրամ, պետությունն էլ 30 տոկոս շահաբաժնով պարտնյոր է դառնում: Բայց ինչ է պարզվում՝ ՊԵԿ-ը մեզ տեղեկատվություն է տալիս, որ 2012-2013-ին ընդհանրապես ՀՀ «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Պարզվում է, որ այդ գումարով Աշտարակում առել են 235 գլուխ տեղական գառներ ու վերջ, ուրիշ բան չկա»:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/02/493582/