Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Պաշտոնական
78947be54f0d73606a93c8302eee0d93

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն էր: Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: