Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որեւէ բան չպետք է փոխվի ի վնաս Արցախի. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
376f422e4b486d736cddd9623f9f60e4

Ոչ ճիշտ ուղի եւ կուրս են ընտրել մեր իշխանությունները ԼՂՀ անկախության ճանաչման համար. այսօր հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ այսօր մեզ համար խնդիրը դե ֆակտո լուծված է, սակայն իշխանությունները դե յուրե չկարողացան բերել նրան, որ ճանաչումը տեղի ունենար դեռ 1994 թ-ին: Պատմաբան Էդիկ Մինասյանը եւս համամիտ է Լարիսա Ալավերդյանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները դեռեւս 1994 թ-ին նման որոշում պետք է կայացնեին, իսկ հիմա մի փոքր դժվար է: Ուղիղ 23 տարի առաջ այս օրը հայոց պատմության մեջ սկիզբ դրվեց Հայաստանի երկրորդ հանրապետության ծնունդը: Պատմաբան Էդիկ Մինասյանը ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը համարում է պատմական՝ ԼՂՀ բնակչության 99 տոկոսը իր ձայնը տվեց անկախության հռչակմանը։ Այսօր արդեն ԼՂՀ-ն մեծ հաջողություններ է արձանագրում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Պատմաբանի խոսքերով՝ ՀՀ-ն միջազգային ծրագրերի մեջ պետք է պարտադիր ընդգրկի ԼՂՀ-ն։ Անդրադառնալով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի գործարկմանը՝ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նշեց, որ այդպիսի մաքսակետեր ունեցել են առանց ՄՄ-ի: Նրա համար հետաքրքիր է, թե ինչից են վախենում. «Տեսնում եմ մի խնդիր, որ Հայաստանը հստակ ասի, որ Արցախը դրանից պետք է շահի այնքան, ինչքան Հայաստանը, եւ որեւէ բան չպետք է փոխվի ի վնաս Արցախի»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: