Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բեռնատարները խցանման մեջ են, մինչդեռ… (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մասին հայկական եւ վրացական կողմերի տրամադրած տեղեկատվությունը մեղմ ասած չի համապատասխանում։ Հայաստանի արտակարգ իրավիՃակների նախարարության փոխանցմամբ ճանապարհը բաց է մասամբ եւ երթեւեկելի չէ բեռնատարների համար։ Մինչդեռ այսօր Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունից «Ա1+»-ին հեռախոսով հայտնեցին, որ այսօրվանից Ստեփանծմինդա-Լարսը ամբողջությամբ երթևեկելի է նաեւ բեռնատարների համար։ Լարսն առայժմ միակողմանի է գործում, սակայն վրացական գերատեսչության փոխանցմամբ ոչ ճանապարհահատվածում և ոչ էլ անցակետում խցանումներ չկան։