Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացում եմ գիրքը` ոնց որ չինարեն լինի. ծնող

Կարևոր լուրեր Հասարակություն
dproc

Այսօր Սեպտեմբերի մեկն է՝ ուսումնական տարվա առաջին օրը։ Վաղ առավոտից դպրոցների բակերում մարդաշատ էր։ Ոմանք տխուր էին՝ ամառը վերջացավ, ոմանք էլ ոգեւորված էին եւ ուրախ՝ կրկին դպրոցում են, հանդիպել են ընկերներին։ Այս տարի առաջին դասարան  կգնա 40000 աշակերտ։  Հանրապետության աշակերտների թիվը պարզ կլինի միայն սեպտեմբերի 10-ին։  Ծաղիկներ ու փուչիկներ` նույն պատկերն է բոլոր դպրոցներում, սակայն աշակերտների տրամադրությունը տարբեր է։ Ամառային  արձակուրդից հետո դպրոց գնալը ոչ բոլորի համար է հեշտ. «Լավ էր, որ հանգստանում էինք, մի քիչ դժվար է դուրս գալ ամառային ռեժիմից»,- ասում են աշակերտները։ Նոր ուսումնական տարին ծնողներն էլ են սկսում սպասելիքներով։ Այսօր նրանք  կրթության որակից եւ ուսուցիչների մատուցումից  չէին դժգոհում,  բայց դասագրքերի թերությունների մասին չեն կարող լռել. «Գրքերի ծրագրերից գոհ չեմ, բայց իմ կարծիքով ուսուցիչը մեղավոր չէ, պետք է նորմալ ծրագիր մշակվի, որ երեխաները հասկանան ամեն ինչ», «Դասագրքերը լավը չեն, օրինակ` իմ թոռնիկները սովորում են, հարց են տալիս, բացում եմ գիրքը, ոնց որ չինարեն գրած լինի»։ Սեպտեմբերի 1-ի պատկերը լրացնում էին ճանապարհային ոստիկանները։ Նրանք առավոտից հերթապահում էին դպրոցների մերձակայքում։ Բայց նրանց ներկայությամբ էլ ազդանշան տվող եւ խցանում ստեղծող վարորդները քիչ չէին։   Մանրամասները՝ քիչ անց ռեպորտաժում