Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահները Արցախում են

Պաշտոնական
270814-ErkrapahUxtagnatutyun-Info

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը երկրապահական ավանդական ուխտագնացությունները կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ռազմական ավանդույթների պահպանման, հայրենի երկիրն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ