Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական հարցը Թուրքիայում երրորդական է». թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Chakryan

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի հավատում Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիայի ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը կազմված է Հայկական հարցից եւ Կիպրոսի հարցից։ Չաքրյանի խոսքով Թուրքիայում հայկական հարցը երրորդական դեր ունի. «Թուքիան այսօր զբաղված է Եվրամիության հետ  հարաբերությունների կարգավորման և այդ միության կազմի մեջ ներգրավվելու հարցով»։ Իսկ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի մասնակցությունը ԱԳ նախարարի մակարդակով Հակոբ Չաքրյանը ճիշտ քայլ է համարում։ «Եթե Հայաստանը մասնակցեր ոչ թե նախարարի այլ տեղակալի մակարդակով, ապա մենք կհայտնվեինք մեկուսացված վիճակում, քանի որ այնտեղ ներկա 75 երկրների պատվիրակության անդամները դժվար թե մոտենային մեր վարչության պետերին»,- նշեց թուքագետը։