Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն քառյակի ուժերին մեղադրում է անկեղծ չլինելո՞ւ մեջ Aravot.am

Քաղաքականություն
qaryak1

«Հանրահավաք անցկացնելու հարցի մասին նախնական պայմանավորվածություններ կան, բայց թե կոնկրետ ե՞րբ, ինչպե՞ս, արդեն քառյակի քննարկելու հարցն է: Երկկողմ ֆորմատում այդ հարցերին չենք անդրադարձել»,- այսօր ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով հարցին`արդեն հայտնի՞ է սեպտեմբերին, համատեղ հանրահավաք անցկացնելու օրը եւ տեղը: Քառյակի հանդիպումը, ըստ Ռուստամյանի, կլինի հավանաբար սեպտեմբերի սկզբին: Արմեն Ռուստամյանը հրաժարվեց գնահատել վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը. «Ես հիմա չեմ ուզում առաջ ընկնել: 12 կետ ենք սահմանել, գնահատման նախօրյակին չեմ ուզում կարծիք հայտնել: Կլինի քառյակի հանդիպումը, այդտեղ միասնական դիրքորոշում կունենանք»: Երկու քաղաքական ուժեր`ՀԱԿ եւ «Ժառանգություն», հայտարարել են, որ իմաստ չեն տեսնում պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկել: ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այն կարծիքին են, որ պետք է պայքարը շարունակել: Լրագրողներից մեկի հարցին`հնարավո՞ր է տարաձայնությունները եւ սահմանադրական բարեփոխումների, եւ կուտակայինի մասով հանգեցնեն քառյակի պառակտման: «Քառյակը քառյակ է այնքանով, որ չորսը համաձայնվում են ինչ-որ մի բան անել: Բայց մնացած բոլոր հարցերում քաղաքական ուժերն ունեն իրենց տարբեր մոտեցումներն ու տեսակետները: Դա միշտ էլ հայտարարել ենք»: Կոնկրետ սահմանադրական բարեփոխումների հետ կապված տարբերությունը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, վաղուց էր հայտնի, քանզի ՀՅԴ-ն անկախությունից ի վեր հայտարարել է, որ կողմ է կառավարման խորհրդարանական ձեւին. «Մյուս քաղաքական ուժերը պիտի մտածեն`կողմ լինելով խորհրդարանական կառավարման համակարգին, այժմ ինչո՞ւ են համարում, որ հիմա դրա ժամանակը չի: Մանավանդ, առանց բովանդակությունը տեսնելու: Եթե դու հրաժարվում ես նրանից, որ իշխանության ձեւավորման կարգը եւ մյուս հարցերը, որոնք դառնում են թափանցիկ՝ դա արդեն նշանակում է, որ քեզ պետք է այդ աթոռը: Աթոռակռիվ է դառնում սա: Մեզ պետք չի, որ մեր երկիրը նորից աթոռակռվի զոհ դառնա: Աթոռից պետք է հրաժարվել, որ աթոռակռիվը վերանա»: Շարունակությունը կարդալ aravot.am